Սև ծովի և Կովկասյան լեռների արանքում տեղակայված Աբխազիան ապրում է գրեթե ամբողջական մեկուսացման մեջ 1992 թվականից ի վեր, երբ այն անկախություն հռչակեց, որը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Այնուամենայնիվ, փոքր հանրապետությունն ապրում է, և երիտասարդությունը, ինչպես այլ տեղերում, այստեղ էլ զերծ չէ հույսերից և երազանքներից։

«Շուտով» վիդեո աշխատանքը հրավիրում է երեկվա և այսօրվա երիտասարդներին պատմել այս «ոչ տեղի»՝ առկախված այս շրջանի մասին, որտեղ ժամանակն այլ կերպ է հոսում, որտեղ հիշողությունները մշուշոտվում են միաժամանակ դառնալու համար հնարավոր ապագաների կանխատեսող։

Չլինելով լիարժեք հորինվածք, ոչ էլ դասական վավերագրություն՝ Սիլաս Հայցմանի ֆիլմը ներկայացնում է բնապատկերներ և քաղաքային համայնապատկերներ՝ էլեկտրոնային երաժշտության և այս անհայտ շրջանն իրենց պատմությունների և հիշողությունների միջոցով նկարագրող անհատների վկայությունների ուղեկցությամբ։ Այս բազմաձայնության մեջ մի ձև է ուրվագծվում. նեոնային պատկերանշանը սկսում է փայլել, և երաժշտության ձայնը բարձրաձայնում է։ Գուցե երաժշտությունը ե՞լք է։

Սիլաս Հայցմանն (1990) ապրում և աշխատում է Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Նա սովորել է կերպարվեստ FHNW Բազելի արվեստի և դիզայնի ակադեմիայում և գրաֆիկական դիզայն Լայպցիգի գեարվեստի ակադեմիայում։ Նա հիմնականում աշխատում է վիդեոյով և տարբեր տպագրական տեխնիկաներով։ 2016 թվականին նա արվեստի կացարանի ծրագրով (Atelier Mondial) վեց ամիս ապրել և աշխատել է Երևանում։

www.silasheizmann.com