Դրամատուրգիան դրաման կամ կատարման իրադարձության (performance event) բեմական կատարումը (stage performance) կառավարելու գործողությունն է։ Այն կարելի է նաև ձևակերպել իբրև իմաստի ազատ անկում՝ ժամանակի քառակուսի սանտիմետրում։ Դրամատուրգիան միշտ ներառում է տարածություն, ժամանակ, շարժում, պատմություն (ններ) ու փոփոխության գործորդներ։
Այս բանախոսություն-կատարմամբ կցանկանայինք անդրադառնալ դրամատուրգիայի հիմնարար հարցին՝ ո՞վ է կառավարում դրաման, գործողությունը կամ իրադարձությունների ընթացքը կատարման մեջ։ Արդյոք սա գրո՞ղն է, ռեժիսորը, կատարողը, լույսը, երաժշտությունը թե՞ տեքստը։ Ո՞րն է հանդիսատեսի դերը։ Կա՞, ի վերջո, հանդիսատես։ Եվ եթե այո, ապա՝ ի՞նչու։ Ո՞ւմ համար։ Ո՞վ է դիտում։

Ֆիզիկայից փոխառված «ծակոտկեն» եզրը փոխաբերաբար նշագծում է երկկողմանի հաղորդակցությունը կատարողների և հանդիսատեսի միջև։ Այս հաղորդակցությունը ենթադրում է շեղում՝ դրամատիկ իրադարձության ֆիքսված կառուցվածքից և տարածության ազատում՝ չպլանավորված և չնախատեսված իրադարձությունների համար։ «Ծակոտկեն դրամատուրգիայի» կենտրոնական հարցն է՝ թատերական նման մոդելները արդյոք կարո՞ղ են ավելի սերտ ներգրավում ապահովել հայեցողության և զորեղացման գործում՝ոչ միայն ժամանակավոր, թատերական իրադարձության, այլև՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրականության մեջ հառնող համայնքի։

Կատարման այս իրադարձության ընթացքում Բորիս Բակալն ու Լեո Վուկելիչը կապակառուցեն իրենց «Ներետվայի ճակատամարտը» (Ներետվան գետ է Բոսնիա և Հերցոգովինայում) բեմադրությունը և կվերակառուցեն դրա ստեղծման գործընթացը։ «Ներետվայի ճակատամարտը» Ստվերողներն առաջին անգամ ներկայացրել են Զագրեբում 2016թ. հունվարին, և այն արդեն մասնակցել է Հարավարևելյան Եվրոպայի ավելի քան 15 փառատոնների։

«Ներետվայի ճակատամարտը» շրջադարձային է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում խորվաթական, սերբական, իտալական, հունգարական և գերմանական ֆաշիստների դեմ հակաֆաշիստական պայքարում, և ըստ բեմադրության հեղինակների՝ հարավսլավ պարտիզանների հաղթանակը 1945թ. կանխորոշել է ողջ պատերազմի ավարտը՝ գրեթե առանց ԽՍՀՄ կամ ԱՄՆ օգնության։ «Ներետվայի ճակատամարտը» հարավսլավական ֆիլմը 1969թ. Օսկարի մրցանակի է առաջադրվել։

Բորիս Բակալը ռեժիսոր, կատարող, արվեստագետ, կուրատոր, գրող, ակտիվիստ և մանկավարժ Է՝ Զագրեբից: նա բազմաթիվ նախագծեր, կատարումներ, դասախոսություններ, ինստալյացիաներ ու բազմամեդիա ստեղծագործություններ է հեղինակել, որոնք փառատոնների, ցուցահանդեսների և ցուցադրանքների են ներկայացվել Եվրոպայի, Ամն-ի, Սենեգալի, Հորդանանի, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 20 երկրում:
Ի թիվ այլոց՝ բակալի աշխատանքն աչքի է ընկնում արվեստի տեղի/ժամանակի/իրավիճակներին յուրահատուկ ու ինտերակտիվ տարրերի ցայտուն ուսումնասիրությամբ: Բակալն հրավիրյալ դասախոս և հետազոտող է եղել Նյու Յորքի և Սթոուն Բրուք համալսարաններում, Studio Art Centres International-ում (Ֆլորենցիա), Էկզետերի, Քենթի, Համբուրգի, Չուլալոնգքորնի, Մանչեսթերի և Կոլումբիայի համալսարաններում:
Բակալը համահիմնադրել է մի շարք արվեստային և ակտիվիստական հարթակներ ու միավորումներ, այդ թվում՝ Flying University, Orchestra Stolpnik և բազմաթիվ մրցանակների արժանացած Bacači Sjenki/Ստվերողները արվեստային հարթակը։

Լեո Վուկելիչը ծնվել է 1972թ. Զագրեբում, Խորվաթիա։ 1996թ. նա ուսանել է էլեկտրոնային ինժիներիա, ապա՝ կերպարվեստ Զագրեբի Արվեստի ակադեմիայում։2000-2004թթ. Վուկելիչը քանդակագործություն է ուսանել Դյուսելդորվում, ինչից հետո վերահաստատվել է Զագրեբում։ Այնտեղ նա իր երկու գործընկերոջ հետ հիմնել է պատանի հանդիսատեսի Վագր թատրոն կազմակերպությունը։ Այդ ժամանակից ի վեր նա բեմական դիզայն, կոստյումներ, վիդեո, լույսի դիզայն է արել, երգի տեքստեր գրել և ղեկավարել մոտ 100 թատերական նախագիծ երեխաների և պատանի հանդեսի համար՝ Խորվաթիայի գրեթե բոլոր թատրոններում։
Թատերական գործունեությունից զատ, նա նաև ակտիվ է ժամանակակից արվեստի դաշտում և իրականացրել է շուրջ 20 անհատական և բազմաթիվ խմբային ցուցահանդեսներ։ Արվեստային գործունեության համար նա մի շարք մրցանակների է արժանացել։ 2006թ. Վուկելիչը ղեկավարել է Զագրեբի Դուբրավայի մանկական թատրոնը՝ իբրև գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր, իսկ 2008թ. դարձել է Խորվաթիայի ASSITEJ մանկական թատրոնների միջազգային ցանցի գործադիր կոմիտեի անդամ։ Նույն տարում նա մեկնարկել է Եվրոպական թատրոնի գիշեր միջազգային նախագիծը, որը 10 եվրոպական երկիր և գրեթե 300 թատերական հաստատություն է ներառում։ Նախագիծը մեկօրյա թատերական փառատոն է, որի միջոցով ԵՄ-ի և Խորվաթիայի թատրոնները ավելի ընդլայնված ծրագիր են առաջարկում իր հիմնական և նոր հանդիսատեսի համար։ Այժմ նա Խորվաթիայի ASSITEJ-ի նախագահն է։ 2013թ. Ի վեր նա Ստվերողներ-ի անդամ է՝ իբրև նախագծերի հեղինակ ու կատարող՝ գրեթե բոլոր նոր բեմադրություններում, ներառյալ՝ Ներետվայի ճակատամարտը, Քաղաքային բզզոցը, Հայր Քաջությունը և այլն։

«Ծակոտկեն դրամատուրգիա. Ներետվայի ճակատամարտը» բանախոսություն-կատարումը իրականացվում է «ամենօրյայի հիպերտեքստուալություն / ամեն ինչի հորիզոնական խորհրդածում» հետազոտական այցի և աշխատանքային հանդիպումների ծրագրի շրջանակներում, որը աժզ կոլեկտիվի և Ստվերողներ արվեստային խմբի 2015թ. հոկտեմբերի 1-7 համատեղ իրագործված «քաղաք_հիպերտեքստ» բազմադիսցիպլինար ծրագրի ընդլայնումն է՝ իրականացված Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի «Հարավային կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» ծրագրի շրջանակներում՝ Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO)։

հիպերտեքստուալություն / ամեն ինչի հորիզոնական խորհրդածում ծրագիրն իրագործվում է Խորվաթիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ նիստ_ու_կաց արվեստի կացարանի և ստուդիո 20-ի հետ համագործակցությամբ։

Ծրագրի համադրող՝ Թագուհի Թորոսյան։