«Ես հասկացա, որ բոլոր ձայները կարող են իմաստալից լեզու կազմել»
- Կառլհայնց Շտոքհաուզեն

Դասախոսության ընթացքում միջգիտակարգային պերֆորմանսի և էլեկտրոակուստիկ երաժշտության՝ Իրանում ծնված կոմպոզիտոր, այնպիսի փառատոնների, ինչպիսիք են Berlin CTM և Barcelona MIXTUR-ը, մասնակից երաժիշտ Արաշ Ազադին, ում գործերը կատարվել են մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հունաստանը, Իրանը և Հայաստանը, կանդրադառնա Նոիզ երաժշտության ծագմանը, ինչպես նաև կխոսի տեխնիկական և էսթետիկական հարցերի շուրջ: Դասախոսության ընթացքում նա կներկայացնի նոիզ երաժշտության հիմնական գործիքները և տեխնիկաները, ինչպես իր DIY աղմուկ գեներատոր սինթեզատորներն են, անալոգային սեմփլերները, ժապավենը, էֆեկտների ոտնակները, ինչպես նաև թվային ծրագրեր և կոդավորման պատչեր:

Դասախոսությանը կհաջորդի ձայնատեսողական պերֆորմանս՝ ներկայացված տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մասնակցությամբ՝ Մարութ Մարությանի – էլեկտրական կիթառ

Լեզուն՝ դասախոսությունը տեղի կունենա անգլերեն լեզվով

Այս դասախոսությունը «Դիախրոնիա» նախագծի մաս է կազմում, որն իրականցվել է «Մշակույթի եւ կառավարման լաբորատորիայի» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» ծրագրի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO):

Մուտքը՝ ազատ

Լրացուցիչ տեղեկությունների համար՝
www.azadiarash.com