Երևանի քաղաքային կանաչ տարածքների այլընտրանքային պատկերացումներ և Կասկադի կախովի այգին

ըստ Հեյկո Կոնրադի

Բնապահպանական նախագծերում ակտիվորեն ներգրավված Հեյկո Կոնրադի հետ բանախոսության և քննարկման թեման Երևանի սրտում Այգի ստեղծելն է և քաղաքում քաղաքային կանաչ տարածքների վերաբերյալ այլընտրանքային պատկերացումների հնարավորությունները քննարկելը:

Ով եղել է Հայաստանում, գիտի արտաքին աստիճաններով և փոքրիկ կանաչ տարածքներով Կասկադը, որն այժմ փաստացիորեն մասնավոր տարածք է: Այն քաղաքի կենտրոնում հանդիպումների ամենահայտնի վայրերից մեկն է:

Միևնույն ժամանակ Կասկադը վերջին երեսուն տարիներին հիմնականում քարաշեն հատված է: Աստիճանների երկու կողմից՝ ձախից և աջից մոխրագույն, քարքարոտ և անտեսված տարածք է՝ խառը և պատահական շինություններով:

Կասկադի աջ և ձախ կողմերին այգու ստեղծումը կհամապատասխաներ այգի քաղաք ստեղծելու Թամանյանի գաղափարին: Այն նաև կվերակենդանացներ մինչև Կասկադի կառուցումը այդտեղ գտնվող կանաչ տարածքը:

Այս տարածքը հիանալի վայր կլիներ հիասքանչ Կախովի այգիները կյանքի բերելու համար: Եթե մարդիկ չներգրավվեն քաղաքային կանաչ տարածքների ստեղծման մեջ, դրանք կվերածվեն շահույթ փնտրող շահերի համար ևս մեկ տարածքի: