Արվեստանոց 20-ը տարածք է քննարկումների, մտածելու և ստեղծագործականության համար:

Արվեստանոց 20-ի նպատակ ունի տրամադրել համագործակցային և ոչ պաշտոնական հարթակ, որտեղ կարող են հանդիպել ստեղծագործ ուժերը մտերմիկ հավաքների, քննարկումների, մտածելու, ինֆորմացիայի փոխանակման և արտադրության համար:

Արվեստանոց 20-ը ծառայում է որպես արվեստանոցային տարածք արտադրության համար: Այն հնարավորություն է տալիս արվեստագետներին կազմակերպել փոքր ցուցահանդեսներ, ակցիաներ, պռեզենտացիաներ, հանդիպումներ, քննարկումներ հասարակության սոցիալական, մշակութային, քաղաքական խնդիրների շուրջ, առաջարկել դրանց լուծման ուղիները:

Արվեստանոց 20-ը ծառայում է որպես հյուրընկալող տարածք տարբեր խմբերի, կազմակերպությունների և անհատների գործունեության և նրանց նախաձեռնած նախագծերի համար:

Անհատները և խմբերը կարող են օգտագործել տարածքը կարճ ժամանակահատվածից մինչև անհրաժեշտության դեպքում մի քանի օր:

Արվեստանոց 20-ը, որը հիմնադրվել է 2015 թվականին Մոմիկ Վարդանյանի և Մերի Միքայելյանի կողմից, տեղակայված է Քոչար 13 հասցեում գտնվող հայտնի շենքում, որը խորհրդային տարիներին նախագծվել է նկարիչների արվեստանոցների համար։
Արվեստանոց-ը ArtBasis կազմակերպության նախագիծն է։